Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Խորհրդարանն ընդունեց «գործ տվողի» ու «մարդու՝ մարդ լինելու» նախագծերը

255
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 10:45
Խորհրդարանն ընդունեց «գործ տվողի» ու «մարդու՝ մարդ լինելու» նախագծերը

Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի նիստում 83 կողմ, 24 դեմ և 3 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունեց Արմեն Փամբուխչյանի և Սիսակ Գաբրիելյանի՝ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագիծը: Դրա համաձայն՝ քաղաքացիները ևս կկարողանան արձանագրել խախտումները, որոնց հիման վրա ոստիկանությունը կիրականացնի վարչական վարույթ։

ԱԺ-ն ընդունեց նաև պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Արման Աբովյանի, Էդուարդ Բաբայանի, Շաքե Իսայանի, Վահե Էնֆիաջյանի ներկայացրած նախագիծը, որով վարչական ու քրեական պատիժներ են սահմանվում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Ն. Զոհրաբյանը նկատեց, թե այդ՝ «մարդու՝ մարդ լինելու» մասին օրինագծին անհամբերությամբ էին սպասում կենդանասերները: