6 ժամ բանակցելով՝ Պուտինն ու Էրդողանը Սիրիայի հարցում «ճակատագրական որոշումներ» են կայացրել
Սոչիում ավարտվել են 6 ժամից ավելի ձգվող բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև: «Էրդողանը մանրամասն բացտրություններ է տվել Սիրիայի սահմաններում թուրքական զինուժի իրականացրած ռազմական օպերացիայի մասին»,- ասել է Պուտինը: Քննարկվել են նաև հետագա քայլերը՝ Սիրիայում խաղաղ գործընթացների ծավալման վերաբերյալ: Այն կիրագործեն սիրիացիները՝ Սահմանադրական կոմիտեի շրջանակներում: Քննարկվել է նաև հումանիտար խնդիրը, Պուտինը կարևոր է համարել հետագայում էլ սիրիացի փախստականներին աջակցելը՝ հայրենիք վերադառնալու հարցում: Պուտինը նաև շեշտել է, որ Սիրիայի հարցում Թուրքիայի հետ «ճակատագրական որոշումներ» են կայացրել: Երկու երկրների միջև կնքվել է նաև հուշագիր, համաձայն որի՝ չորեքշաբթի կեսօրից ռուսական զինվորական ոստիկանությունն ու սիրիացի զինվորականները կմտնեն Սիրիայի այն տարածքներ, որոնք դուրս են մնացել թուրքական հատուկ օպերացիայի գոտուց: Նրանք կնպաստեն քրդական ազատագրման ստորաբաժանումների և զինտեխնիկայի՝ սահմանից 30 կմ շառավղով դուրսբերմանը, ինչը պետք է ավարտին հասցվի 150 ժամում: Համաձայն հուշագրի՝ քրդական ուժերը կհանվեն Մանբիջից ու Թալ-Ռիֆաթից: Նախագահները նաև հաստատել են հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը և կողմ են արտահայտվել Ադանայի համաձայնագրին: Մոսկվան ու Անկարան հստակ հավատարմություն են հայտնել Աստանայի ձևաչափին և պայմանավորվել են ստեղծել համատեղ մեխանիզմ՝ Սիրիայի շուրջ հուշագրի պահանջներին: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36