Հրապարակվել է ռետրո տեսանյութ՝ ողբերգության վերածված Balloonfest փառատոնից
Topic ստուդիան Vimeo-ում հրապարակել է կարճամետրաժ փաստավավերագրաան ֆիլմ Balloonfest փուչիկների փառատոնից, որը տեղի է ունեցել 1986 թվականին Քլիվլենդում: Այս միջոցառման շնորհիվ United Way կազմակերպությունը մտադիր էր բարեգործություն անել ու համաշխարհային ռեկորդ սահմանել: Միջոցառմանը պատրաստվել են կես տարի: Նախապես պլանավորված է եղել օդ բաց թողնել 2 միլիոն փուչիկ, բայց կանգ են առել 1,4 միլիոնի վրա, քանի որ եղանակը փչանալիս է եղել: Քանի որ այդքան փուչիկ միաժամանակ փչելն անհնար է եղել, կազմակերպիչները նախօրոք հսկայական ցանց են կապել երրորդ հարկի բարձրության վրա ու ամբողջ գիշեր փչած փուչիկները կուտակել այդ ցանցի տակ: Փչելու պրոցեսին մասնակցել է 2500 ուսանող: 1986 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 13:50-ին ցանցը պատռել են, և բոլոր փուչիկներն օդ են բարձրացել: Մի քանի մղոն անցնելուց հետո փուչիկները բաժանվել են տարբեր ուղղությունների: Բախվելով սառը ցիկլոնի ու քամու հետ՝ դրանք շուտով սկսել են թափվել գետնին՝ Օհայոյի փողոցների ու դաշտերի, անտառների ու գետերի վրա: Ընդ որում, երկնքում մնացած փուչիկները կաթվածահար են արել օդային տրանսպորտի աշխատանքը: Տեղի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, ավելացել է ՃՏՊ-ների թիվը: Բացի այդ, միջոցառման օրը երկու ձկնորսների ընտանիքներ հայտնել են նրանց անհետացման մասին: Ափամերձ պահակախումբն արագ գտել է նրանց նավակը, սակայն չի կարողացել հասնել նրանց՝ ջրի վրա լողացող հսկայական թվով փուչիկների պատճառով: Երկու օր անց ձկնորսների անշնչացած մարմինները ջուրն ափ է նետել: Balloonfest from Topic on Vimeo. |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30