«Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը». Տիգրան Ավինյան
![]() «Զվարթնոց օդանավակայանում այն արտոնությունները, որոնք մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով՝ Զվարթնոց և Զվարթնոցից այդ ուղղություն 12 ամսվա ընթացքում չի եղել կանոնավոր չվերթ: Այդ արտոնությունը ենթադրում է օդի տուրքի չեղարկում, բացի դրանից ոչ մի այլ արտոնություն չի տվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը: Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում ավիատոմսերի նման ցածր սակագինը, Ավինյանը պատասխանել է. «Իրենց բիզնես ծրագրի մանրամասներին ծանոթ չեմ, բայց ամբողջ տրամաբանությունն այդպիսի ընկերությունների այն է, որ նրանք կենտրոնանում են արդյունավետության վրա»: Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի նման երկիրը խնդիր ունի իր կապերն օդային ճանապարհով հնարավորինս ամրապնդելու և ուղիղ չվերթների քանակն ավելացնելու: «Երկրորդ խնդիրն այն է, որ մեզ պետք է զարգացնել տեղական ավիափոխադրողների խթանման ծրագիրը, սա մի փոքր ավելի երկարաժամկետ ծրագիր է, և մեկ-երկու տարի հետո կկարողանանք խոսել արդյունքների մասին»,- նշել է նա: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
