Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Քննվում է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի վերաքննիչ բողոքը

283
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 15:00
Քննվում է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի վերաքննիչ բողոքը

ՀՀ վերաքննիչ դատարանում քննվում է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը: Դատարանի շենքի առջև ակցիա են իրականացնում մի քանի աջակիցներ: Նրանք պահանջում են ազատ արձակել Ն. Մութաֆյանին ու Ս. Օհանջանյանին՝ պնդելով, որ վերջինները քաղբանտարկյալներ են: Այն հարցին, թե ի՞նչ են մտադիր անել, եթե դատարանը մերժի բողոքը, աջակիցներից Անի Կարապետյանն ասաց, որ ձեռքները ծալած չեն նստելու:

Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանն այն անձն է, որը «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին դատարան գնալու ճանապարհին հարցրել էր՝ ինքը կա՞ «վնգստացող դատավորների ցանկում». նկարահանողը եղել էր Սարգիս Օհանջանյանը:

Աջակիցների շարքում է նաև Ռ. Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: