Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում». Զարուհի Բաթոյան

374
Կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ., 11:10
«Անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում». Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր Երևանի կենտրոնական փողոցներից մեկում 9-10 տարեկան երեխայի տեսա, ով մոտենում էր մեքենաներին և ըստ ամենայնի գումար խնդրում: Գիշերվա այս ժամին, անչափահաս երեխային ամենայն հավանականությամբ թրաֆիքինգի են ենթարկում: Բնականաբար զանգեցի ոստիկանություն: Իրավապահ մարմինները հնարավորինս զգոն պետք է լինեն այս երևույթի նկատմամբ: Կոչ եմ անում նաև քաղաքացիներին նման դեպքեր նկատելիս անհապաղ դմել ոստիկանություն զանգելով 1-02:
Ոչ ոք, այդ թվում ծնողները, իրավունք չունեն շահագործելու երեխաներին»: