Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Թուրքիան չի մոռանա Թրամփի «անքաղաքավարի» նամակը». Էրդողան

887
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ., 12:45
«Թուրքիան չի մոռանա Թրամփի «անքաղաքավարի» նամակը». Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ չի մոռանա Դոնալդ Թրամփից ստացած նամակը, որը ոչ մի կապ չունի քաղաքավարության հետ, բայց այժմ նամակին պատասխանելու հարցն օրակարգում չէ:
«Իհարկե, մենք չենք մոռանա Թրամփի անքաղաքավարի նամակը: Բայց մեր փոխադարձ հարգանքը թույլ չի տա մեզ օրակարգում ներառել այս հարցը: Կպատասխանենք նամակին, երբ կգա ժամանակը»,- նշել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Սիրիայում թուրքական գործողությունները սկսելուց մեկ օր առաջ՝ խնդրելով նրան, որ «չհիմարանա» և «հուսախաբ չանի ամբողջ աշխարհին»։