Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Թրամփը թուրքերին և քրդերին համեմատել է կռվող երեխաների հետ

845
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 16:45
Թրամփը թուրքերին և քրդերին համեմատել է կռվող երեխաների հետ

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նկարագրելով Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված իրավիճակը, այն համեմատել է իրար հետ կռվող երկու երեխաների հետ:
«Ինչպես երկու երեխաների դեպքում, նրանց պետք է թույլ տալ կռվել, իսկ հետո բաժանել»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը՝ ելույթ ունենալով Տեխասում իր կողմնակիցների առջև:

«Նրանք մի քանի օր կռվեցին, և սա բավականին դաժան էր: Քրդերը մեր ընկերներն են, Թուրքիան էլ է մեր ընկերը, բայց նրանք կռվել են, սարսափելի էր։ Նրանք չկարողացան համաձայնության գալ, իսկ մենք գնացինք այնտեղ և ասացինք, որ ցանկանում ենք հանդարտեցնել»,- հավելել է Թրամփը: