Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Քրդերը համաձայնել են հրադադարի հաստատմանը․ Reuters

2115
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 11:10
Քրդերը համաձայնել են հրադադարի հաստատմանը․ Reuters

Սիրիայում քրդական կազմավորումները և կոալիցիա կազմող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ը համաձայնել են հրադադար հաստատել, որի մասին ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ-ը և Թուրքիան, հայտնել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հրամանատար Մազլում Կոբանին, գրում է Reuters գործակալությունը:
Ըստ Կոբանիի՝ համաձայնագիրը թույլ չի տա, որպեսզի Թուրքիան հասնի իր նպատակին: Նա հավելել է, որ համաձայնագիրը վերաբերում է Սիրիայի սահմանամերձ տարածքներին:
Ինչպես նշում է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի ներկայացուցիչ Էլդար Խալիլը, կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը հետագա «արյունահեղությունը կանխելու համար», հաղորդում է Al Hadath-ը:
Խալիլը նաև շեշտել է, որ «հրադադարի մասին համաձայնագիրը հանդիսանում է քրդերի կողմից թուրքական զորքերին և նրանց վարձկանների ուժեղ դիմադրության արդյունք»: