Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը». Արմեն Աշոտյան

770
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 12:20
«ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին՝ հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել գլխավոր դատախազին՝ պնդելով, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է ՍԴ նախագահի պաշտոնը՝ կիրառելով հանցավոր սխեմաներ:

Ի դեպ, նախնական տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայությունը քննչական գործողություններ է իրականացրել ոչ միայն ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, այլև՝ Սահմանադրական դատարանում: