«Այս չորս ուղղությունները դեռ սկիզբն են». Տաթևիկ Ռևազյան
![]() «Իրականում շատ կարևոր է Ryanair-ի մուտքը հայկական շուկա»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա նշեց, որ այս քայլը շատ է ազդելու նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը: «Եթե մենք նայենք վերջին հինգ տարվա աճը եվրոպական օդանավակայններում, 80 տոկոս աճն ապահովել են բյուջետային ավիաընկերությունները: Ու հիմնականում իրենք են գնում օդանավեր: Ryanair-ն, օրինակ, 226 նոր օդանավ է գնել, այսինքն՝ մեծ աճ է սպասվում: Իրենք հնարավորություն ունեն ոչ միայն մի ուղղությունով չվերթ իրականացնելու, այլ, ինչպես հայտարարվել է՝ չորս ուղղություն Հայաստանից: Բայց այդ, աճը կշարունակվի: Իրենք հայկական շուկան համարում են ստրատեգիկ շուկա, այսինքն՝ այս չորս ուղղությունները դեռ սկիզբն են»,- ընդգծեց Քաղավիացիայի նախագահը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
