Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ջոնսոնը զիջումների է գնացել Brexit-ի հարցում․ The Guardian

1917
Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ., 16:05
Ջոնսոնը զիջումների է գնացել Brexit-ի հարցում․ The Guardian

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը լուրջ զիջումների է գնացել Եվրամիության հետ բանակցություններում և զգալիորեն մոտեցել է Brexit-ի վերաբերյալ գործարքի կնքմանը, հայտնել է The Guardian-ը՝ վկայակոչելով ԵՄ-ում և Բրիտանիայում բարձրաստիճան աղբյուրներին:
Ենթադրվում է, որ համաձայնագրի տեքստի նախագիծը կարող է հրապարակվել այսօր, եթե Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը վերջնական համաձայնվի փաստաթղթի պայմանների հետ:
Բանակցող կողմերը հիմնականում համաձայն են, որպեսզի մաքսային սահմանն անցնի Իռլանդիայի ծովով՝ Մեծ Բրիտանիան առանձնացնելով Իռլանդիայից: Նման պայմանները նախկինում մերժվել էին նախկին վարչապետ Թերեզա Մեյի կողմից: