Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Պենսը, Ջուլիանին և Պենտագոնը հրաժարվել են համագործակցել Կոնգրեսի հետ․ Reuters

1929
Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ., 15:50
Պենսը, Ջուլիանին և Պենտագոնը հրաժարվել են համագործակցել Կոնգրեսի հետ․ Reuters

Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացի հետ կապված՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը և Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հրաժարվել են համագործակցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետ, հայտնում է Reuters-ը:
Պենտագոնը նաև հավելել է, որ չի պատասխանի օրենսդիրների հարցումներին, որոնք վերաբերում են Թրամփի՝ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելուն: Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմը վճռական է դանդաղեցնել իմպիչմենթի հետաքննությունը:
«Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտման ապացույցները շարունակում են ի հայտ գալ»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
Ըստ Fox News-ի՝ վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, Կոնգրեսը հետաձգել է Թրամփի իմպիչմենթի գործընթացի քվեարկությունը: