Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բարսելոնայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

1914
Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ., 12:05
Բարսելոնայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

Ոստիկանները ցուցարարներին հեռացրել են Բարսելոնայում Իսպանիայի կառավարության ներկայացուցչության շենքի մոտից, ինչից հետո բողոքի ակցիան զանգվածային բնույթ է ստացել, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով իսպանական 24 Horas-ին։ Ցուցարաներն այրել են աղբարկղերը, որպեսզի փակեն ոստիկանների ճանապարհը։
Իրավապահներն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել: Անկարգությունների հետևանքով, որի էպիկենտրոնը նախօրեին եղել է Բարսելոնայի օդանավակայանը, տուժել է շուրջ 70 իրավապահ և 131 ցուցարար: