Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

«Ճիշտ կլիներ, որ Վրաստանի նախագահը ներողություն խնդրեր». Վոլոդին

752
Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 16:40
«Ճիշտ կլիներ, որ Վրաստանի նախագահը ներողություն խնդրեր». Վոլոդին

Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնումը սխալ է, քանի դեռ վրացական իշխանությունները հանդիպակաց քայլեր չեն ձեռնարկել, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Իհարկե, ճիշտ կլիներ, որ Վրաստանի նախագահը հնարավորինս շուտ ներողություն խնդրեր: Ուժեղ մարդը միշտ կանի դա, եթե սխալ է թույլ տվել կամ կոպիտ քայլ է արել, հուզված ժամանակ ինչ-որ բան այն չի ասել։ Եվ, եթե նման արարք է թույլ տալիս պետության ղեկավարը, ապա ի՞նչ հարաբերությունների մասին է խոսքը... Առայժմ միակ որոշումը, որը կայացվել է, դա ավիահաղորդակցության չեղարկումն է, բայց մենք հավատում ենք, որ քանի դեռ մեր երկրի ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, սխալ կլիներ խոսել ավիահաղորդակցության հարցը վերանայելու մասին»,- ասել է Վոլոդինը՝ Շվեյցարիայի Դաշնային ժողովի կանտոնների խորհրդի նախագահի հետ հանդիմպման ժամանակ։