ՍԴ-ն հրաժարվեց վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը
ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիմումը՝ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումի քննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից․ «Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ներկայացնելով չորս հիմք։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24