Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Աննա Հակոբյանը Ժնև է մեկնել էկոնոմ դասով. խոսնակ

451
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 18:50
Աննա Հակոբյանը Ժնև է մեկնել էկոնոմ դասով. խոսնակ

Այսօր զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ժնև է մեկնել կառավարական ինքնաթիռով: Ի պատասխան՝ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ վերջինը Շվեյցարիայի Համադաշնություն է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով։ Ժնևից Երևան նույնպես վերադարձել է Ժնև-Մոսկվա-Երևան սովորական չվերթով, կրկին էկոնոմ դասով։