Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանը դրական է վերաբերվում Քոբանիի հետ կապված հարցին». Էրդողան

725
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 16:10
«Ռուսաստանը դրական է վերաբերվում Քոբանիի հետ կապված հարցին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարել է, որ Ռուսաստանը դեմ չէ Թուրքիայի ռազմական գործողությունների ընդլայնմանը Սիրիայում: «Տարբեր լուրեր կան, բայց մեզ թվում է, որ Քոբանիի հետ կապված խնդիրներ չեն լինի: Ռուսաստանը դրական է վերաբերվում այս հարցին»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա հավելել է, որ Թուրքիայի զինված ուժերը կապահովեն «Սիրիայի ազատ բանակի» անվտանգ մուտքը դեպի Մանբիջի քաղաք, որը գտնվում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողության տակ: «Մենք Միացյալ Նահանգների հետ պայմանավորվել ենք, որ 90 օրվա ընթացքում դուրս կբերենք ահաբեկիչներին Մանբիջից: Այժմ գտնվում ենք մեր որոշումն իրագործելու փուլում: Մենք կփորձենք ապահովել նրանց անվտանգությունը քաղաքի մուտքի մոտ»,- շեշտել է Թուրքիայի ղեկավարը: