«Որ գնաս տուգանես՝ դուրս կգան, ճանապարհը կփակեն». Նիկոլ Փաշինյան
![]() «Հիմա եկեք գնանք մեր քաղաքների միջով անցնող գետերի հուների մեջ նայենք, տեսնենք՝ ի՞նչ է կատարվում՝ աղբ: Խանութները կողք կողքի շարված են, դրանց հետևի մասում գետի հունն է, և աղբակույտեր են շարված: Որ գնաս տուգանես՝ դուրս կգան, ճանապարհը կփակեն: Բայց դրան այլևս չպետք է նայել, որովհետև մենք հասել ենք այն տեղը, որ յոլա գնալու տրամաբանությունից պետք է դուրս գանք: Երկրի ստանդարտի մասին է խոսքը: Եթե մեր ոռոգման ջուրը որակի խնդիր ունի, ուրեմն՝ մեր խաղողն էլ ունի պրոբլեմ, գինին էլ». ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի այս գնահատականը հնչեց Արագածոտնի մարզի գործարարների հետ հոկտեմբերի 12-ի քննարկման ժամանակ: Գինեգործությամբ զբաղվող գործարարներից մեկը դժգոհեց, որ 2 գյուղի կեղտաջրերը թափվում են ջրատար, իսկ այդ ջրով իր խաղողի այգիներն են ոռոգվում: Դա իր բացասական հետևանքն է թողնում գինու որակի վրա: «Ես չեմ կարողանում իմ ցանկացած համի գինին ստանալ»,-ասաց նա: Ն. Փաշինյանն ասաց, որ այսուհետ պետք է պարտադրել, որ բոլորը մաքրման կայաններ ունենան: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
