Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Մենք ոչ թե ձուկ ենք մարդուն տալու, այլ կարթ». Արագածոտնի մարզպետ

168
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 15:00
«Մենք ոչ թե ձուկ ենք մարդուն տալու, այլ կարթ». Արագածոտնի մարզպետ

Արագածոտնի մարզը Վայոց ձորից հետո երկրորդն է գործազրկության ցածր ցուցանիշով. ««Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում հայտնեց մարզպետ Դավիթ Գևորգյանը: Ինչպես նշեց մարզի ղեկավարը, այդ փաստը սակայն հանգստանալու առիթ չի տալիս: Ավելին՝ կատարվելու են կոնկրետ քայլեր՝ գործազրկության մակարդակն ավելի նվազեցնելու համար:

Դ. Գրիգորյանը հայտարարեց, որ գինեգործությամբ զբաղվող ընկերությունները պատրաստ են գյուղացիներին տալ տնկիներ, իրենք էլ՝ որոշակի ֆինանսավորում, որպեսզի կոնկրետ մեթոդով կոնկրետ խաղողի սորտ աճեցվի: Նույն սկզբունքը լինելու է մանր այգեգործության, անասնապահության դեպքերում:

Մարզպետը նշեց, որ գործին կցված են լինելու շատ լուրջ մասնագետներ, լուրջ վերահսկողություն է լինելու, մարզպետարանն էլ աջակցելու է ապրանքի իրացման գործում: «Այսինքն՝ մենք ոչ թե ձուկ ենք մարդուն տալու, այլ կարթ»,-նշեց մարզպետը: