«Տնտեսական հեղափոխության իրականացման գործում մեր թիվ 1 դաշնակիցը գործարարներն են». ՀՀ վարչապետ
«Տնտեսական հեղափոխության իրականացման գործում մեր թիվ 1 դաշնակիցը գործարարներն են: Մարդիկ, ովքեր մրցակցության պայմաններում կարողանում են ներդնել իրենց տաղանդը, ստեղծարար կարողությունները և ստեղծել հավելյալ արժեք: Իսկ նրանք, ովքեր չունեն այդ տաղանդը, նրանց պետք է օգնել, որպեսզի այդ տաղանդը հայտնաբերեն». հոկտեմբերի 12-ին Արագածոտնի Սասունիկ համայնքում անցկացվող «Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզում» ներդրումային համաժողովում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ գործարար հմտությունները երեխաներին պետք է ուսուցանվեն հայաստանյան դպրոցներում: Գործարար հմտությունն անհրաժեշտ է նաև մշակույթի ոլորտում: Երբ հրաշալի ներկայացումն անցնում է դատարկ դահլիճներում, դա նշանակում է, որ միջոցառումը կազմակերպող տաղանդավոր բեմադրիչին խանգարում է գործարար հմտության բացակայությունը: Ն. Փաշինյանը նշեց, որ այս տարվա տնտեսական աճը կլինի 7 տոկոսին մոտ: Դա լավ ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում: Վարչապետը հաջողություն մաղթեց համաժողովին և հույս հայտնեց, որ համաժողովում նոր ստեղծագործ գաղափարների կհանդիպեն և կշարունակեն տնտեսական հեղափոխության սկսած ճանապարհը: «Ինձ համար տնտեսական հեղափոխության ամենամեծ մանիֆեստը սեպտեմբերի 21-ին Գյումրիում տեղի ունեցած «Մեր ժամանակի հերոսը մրցանակաբաշխությունն էր»,- խոսքն ամփոփեց Ն. Փաշինյանը: |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
4918:48«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»
22809:24Բալթիմորի կամրջի փլուզումն ԱՄՆ-ում 81 մլրդ դոլարի առևտրային ճգնաժամ է առաջացրել (լուսանկար)
759Երեկ, 14:36Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
614Երեկ, 13:484 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
689Երեկ, 00:06«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է
94625.03.2024, 22:06