«Հարկային արտոնությունները՝ ևս 150 աշխատատեղ ավելացնելու հնարավորություն». Արեն Մկրտչյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Հարկային արտոնությունները՝ ևս 150 աշխատատեղ ավելացնելու հնարավորություն: Տեղեկացրել էի, որ Ալավերդիում բացվում է կարի արտադրություն՝ 230-250 աշխատատեղով։ Նորաստեղծ «Կոտտոնի» ընկերության հիմնադիր Կարեն Դասոյանի հետ այսօր կառավարությունում հանդիպեցինք փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ։ Քննարկեցինք ընկերությանն անմիջապես երկու հարկատեսակի հարկային արտոնություն տրամադրելու տարբերակը ոչ միայն Ալավերդիում, այլև՝ Ձորագետում և Վանաձորում վերջերս բացված կարի արտադրամասերում ևս, որտեղ գումարային կա շուրջ 160 աշխատող։ Պրն. Դասոյանը նշեց, որ այդ պարագայում ընկերության համար կբացվեն նոր հեռանկարներ, և կդիտարկվի Ալավերդիում աշխատատեղերի թիվը 400-ի հասցնելու տարբերակը։ Հանդիպման ավարտին պրն. Դասոյանը հավելեց, որ կդիտարկի Լոռու մարզում տուրիզմի ոլորտում ներդրումային ծրագիր սկսելու տարբերակը։ Այնուհետև արդյունավետ և կարևոր հանդիպումներ ունեցանք էկոնոմիկայի նախարարությունում։ Վստահ եմ, որ ունենալու ենք այն Հայաստանը, որը երազել ենք։ Պրն. Սիսեռյան, Վարագ ջան, շնորհակալ եմ»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
