«Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին՝ մարմին չկա, բոլորն ապշած են». անհետ կորած նորածնի մայրը գրառում է կատարել
Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է. «Այսօր ևս այցելեցինք դատաբժշկական հիվանդանոց։ Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին։ Մարմին չկա։ Բոլորն ապշած են»։ Ավելի վաղ Հ. Խաչատրյանը մեկ ուրիշ գրառում է արել՝ հայտնելով, որ Առողջապահության նախարարը նույնպես մտահոգ է կատարվածից և նախարարության մամուլի քարտուղար Ալինայի հետ էլ հեռախոսազրույց է ունեցել. «Լինելով շնորհակալ հայուհու կերպար, ուզում եմ Ձեզ ասել, որ առողջապահության նախարարը նույնպես մտահոգ է կատարվածից։ Քիչ առաջ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինայի հետ հեռախոսազրույց ունեցանք։ Նրանք, բացի նրանից, որ ամեն կերպ փորձում են բացահայտել կատարվածը, այլ նաև մտահոգ են իմ առողջությամբ։ Ալինան ինձ հաղորդեց, որ առողջապահության նախարարի միջնորդությամբ բուժզննում եմ անցնելու նշված հիվանդանոցում. օրը, ժամը արդեն պայմանավորված է։ Իսկապես, ես դրա կարիքը ունեի, բայց վախենում էի դիմել որևէ բժշկի, այսքան փորձություններ անցնելուց հետո։ Այս դեպքում համաձայնեցի, քանի որ առողջապահության նախարարության իմացությամբ և վերահսկողությամբ կլինի հետազոտություններն ու բուժումը։ Գոնե այս անգամ ինձ չեն թմրեցնի և թունավորի իրենց անգրագիտության հետևանքով։ Նաև հանդիպում կկազմակերպվի նախարարի հետ։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18