Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Չի լինի մի իրավիճակ, որ դեկտեմբերին հայտարարվի՝ սակագինը բարձրանում է». Մհեր Գրիգորյան

363
Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ., 18:35
«Չի լինի մի իրավիճակ, որ դեկտեմբերին հայտարարվի՝ սակագինը բարձրանում է». Մհեր Գրիգորյան

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց գազի գնի վերաբերյալ՝ հնարավոր բարձրացման համատեքստում: Դրան ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ վերջնական նպատակը ֆունդամենտալ պայմանավորվածություն ունենալն է, ինչը հնարավորություն կտա տնտեսությանը ձևավորել իր սպասումները և ներդրումային ծրագրերը: Ըստ Մ. Գրիգորյանի՝ մինչև տարեվերջ վերջնարդյունքի մասին վերջնական պատկերացում կունենանք:

«Վստահ եմ, որ չի լինի մի իրավիճակ, որ դեկտեմբերին հայտարարվի, որ սակագինը բարձրանում է: Բանակցությունները կառուցողական են, չկա նախանշան, որ վկայի, թե ուղղակի ժամանակ է անցնում, որից հետո պետք է կտրուկ սակագին փոխվի: Չեմ կարծում նաև, որ սակագինը կփոխվի դեպի թանկացում ձմեռային ամիսներին»,- պնդեց փոխվարչապետը՝ ձեռնպահ մնալով հավելյալ մանրամասների մասին խոսելուց: