Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Նվազագույն աշխատավարձն աղերս չունի իրականության հետ». Մանե Թանդիլյան

565
Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ., 12:40
«Նվազագույն աշխատավարձն աղերս չունի իրականության հետ». Մանե Թանդիլյան

«Նվազագույն աշխատավարձն աղերս չունի իրականության հետ, երբ գործատուներն ուղղակի գրում են աշխատավարձ, տալիս են բացարձակ այլ՝ պակաս կամ ավելի աշխատավարձ: Այստեղ գործ ունենք վերահսկելիության հետ՝ որքանով են իրական աշխատավարձերն արտացոլված մեր տնտեսության մեջ: Իհարկե, սա դրական քայլ է, բայց պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել: Նվազագույն աշխատավարձի ազդեցությունը կարող է լինել միայն այն պարագայում, երբ մեր բոլոր աշխատողներն են գրանցված և հարկվում: Այդ ժամանակ այս պատկերը կլինի իրական արտացոլանք, այլ ոչ թե հարկերի հավաքագրման մեթոդ». հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նա հիշեցրեց դեռ 2004թ. ընդունած «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի մասին, որը պարտադրում է, որ նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են ՀՀ պետական բյուջեում։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը ներկայիս 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ: