ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը՝ ուղիղ միացմամբ
Մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին, ինչպես հայտնել էինք, մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները և 3 հրավիրյալ երկրների առաջնորդները: ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց, որ արդեն ավարտվել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները և մոտ ապագայում կստորագրվի փաստաթուղթը: Ավարտվել են բանակցությունները նաև Սինգապուրի հետ, և այսօր կստորագրվի համաձայնագիր ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև: Նա հիշեցրեց, որ այս ամիս ուժի մեջ կմտնի Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրը: Բանակցություններ են տարվում նաև Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ համագործակցության համար: Վարչապետի խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացն ավելի դինամիկ կլինի, եթե քաղաքացիները տեսնեն, որ ԵԱՏՄ գործունեության միջոցով իրենց կյանքի ու աշխատանքի բարելավմանը նպաստող որոշումներ են կայացվում: Տեղեկացնենք, որ ԵՏՄ նախագահությունը 2020-ին ստանձնելու է Բելառուսը: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
89Երեկ, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
36402.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
10902.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8702.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
12302.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10201.05.2024, 21:54