«Հայաստանը միտված է ԵԱՏՄ-ում առավելագույն արդյունավետ աշխատանքի». Նիկոլ Փաշինյան
![]() Քիչ առաջ մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսքով ազդարարեց գագաթնաժողովի մեկնարկի մասին։ «Հայաստանի համար սա նշանակալի հանդիպում է՝ հյուրընկալել այսպիսի հյուրերի, Երևանում անցկացնել բարձրագույն խորհրդի նիստը, և այս կերպ մեր լուման ունենալ ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը։ Մենք նպատակաուղղված ենք առավել արդյունավետ համագործակցության ԵԱՏՄ կառույցում։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, ցանկանում եմ շեշտել, որ մեզ համար կրկնակի հաճելի է անցկացնել այսօրվա հանդիպումը, քանի որ ինչպես գիտեք, հանդիպմանը ներկա են նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Սինագապուրի ղեկավարները, որի հետ մեր կառույցը զարգացնում է առևտրա-տնտեսական հարաբերությունները, որոնք ուղղված են Ազատ առևտրային գոտու ստեղծմանը, որի արդյունքը կլինի մտերիմ և ջերմ հարաբերությունները՝ մեր կազմակերպության շրջանում։ Մեզ հաջողվեց ընդլայնել մեր կազմակերպության սահմանները, որի արդյունքում այս օրը ստացել է յուրահատուկ նշանակություն»։ Այնուհետև կողմերն անցան փակ հանդիպման ձևաչափի։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
