«Գազի հարցում հայկական կողմը պետք է հնարավորություն ստեղծի համագործակցության համար». ՀՀ-ում Իրանի դեսպան
![]() «Գազի հարցում հայկական կողմը պետք է ավելի ուշադրություն դարձնի բանակցություններին և հետագայում հնարավորություն ստեղծի համագործակցության համար». սեպտեմբերի 30-ին «Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժը» թեմայով համաժողովի ժամանակ, ՀՀ-ին իրանական գազի մատակարարմանը վերաբերող հարցին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը: Ըստ նրա՝ հաշվի առնելով վերջին շրջանում ձեռք բերված հնարավորոությունները, այն, որ բացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին, վերացվել 2 երկրների միջև վիզային ռեժիմը, գազի հարցը ևս պետք է 2 կողմերը քննարկեն: Դեսպանի վկայությամբ՝ իրանական կողմն ակնկալիքներ ունի համաժողովից: Նա նշել է, որ իրենք հույս ունեն, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հետ հանդիպմանը կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, և առաջիկայում համագործակցությունը կընդլայնվի: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
