«Սրա վերջն արյունահեղություն է». քննարկում՝ Արարատի մարզպետարանում
Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանն այս պահին մարզպետարանում է, որտեղ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվում է գյուղապետի լիազորությունները դադարեցնելու հարցը: Նորայր Գրիգորյանի հարցին՝ ինչո՞ւ մարզպետարանի կայքում չի հրապարակվել արձանագրությունը, ինչո՞ւ եք կոծկել այդ հանգամանքը, մարզպետն արձագանքեց, որ չի տեղադրվել, որովհետև Նորաշեն համայնքն ավագանու ոչ մի որոշում չի տեղադրել այսքան ժամանակ: Ներկաների կողմից մարզպետին հարց ուղղվեց, թե երեք օրվա ընթացքում պետք է արձանագրություն տրամադրվեր համայնքապետին, ինչո՞ւ չի տրամադրվել, գյուղապետն արձագանքեց. «Որովհետև դաշտերի միջի, ծիրանի ծառի տակի խոսակցություն է եղել. հավաքվել են մի 15 հոգով, խոսացել են տղավարի, հետո անունը դրել արձանագրություն: Եթե դուք դա համարում եք արձանագրություն, ինչո՞ւ մարզպետարանի կայքում չեք հրապարակել, ինչո՞ւ օրինակը չեք ուղարկել մեզ: Ավագանու հինգերորդ անդամի փոխարեն էլ կեղծ ստորագրել եք, սկի չգիտեմ ով ա ստորագրել»,- ասաց նա՝ խոստանալով դատախազությունում պարզել դա: Մարզպետը բորբոքվեց, թե «Դուք իմ աշխատողը չեք, որ ազատեմ կամ չազատեմ. հերիք ա օրենքը սխալ մեկնաբանեք: Օրենք կա, մենք ոչինչ չենք հորինել»: Մարզպետարանի աշխատակիցն ընթերցեց Նորաշենի ղեկավարի կողմից թույլ տրված 5 կետից կազմված խախտումները, ինչին վերջինը հակադարձեց՝ չհամաձայնելով ոչ մի կետի հետ: «Սրա վերջն արյունահեղություն է լինելու»,- վրդովվեց գյուղապետը: Մարզպետն էլ վրա բերեց՝ «թե գյուղապետը սպառնում է արյունահեղություն անել»: Գարիկ Սարգսյանը նշեց, որ ինքը երբևէ գյուղապետ Նորայր Գրիգորյանինց որևէ ակնկալիք չի ունեցել ընտրությունների ժամանակ, ինչը կարող է փաստերով ապացուցել: Հիշեցնենք, որ Արարարտի մարզի Նորաշեն համայնքի գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում մարզպետի կողմից վերջինի լիազորությունները դադարեցնելու խնդրով: Նշենք, որ մարզպետի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը: Քննարկումը շարունակվում է: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18