Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ Թալին-Արտենի ճանապարհի ավտովթարից տուժածների առողջական վիճակի մասին

366
Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ., 11:40
Մանրամասներ՝ Թալին-Արտենի ճանապարհի ավտովթարից տուժածների առողջական վիճակի մասին

Սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր: Նա բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ունի գանգուղեղային պոլիտրավմա:

Մնացած բժշկական կենտրոններում բուժում ստացող բոլոր տուժածները դուրս են գրվել՝ բավարար վիճակով։ Ներկա դրությամբ միայն 1 քաղաքացի է բուժումը շարունակում:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժել էր 13 քաղաքացի: Նրանցից 5-ը տեղափոխվել էին Արմավիրի, 8-ը՝ Թալինի բժշկական կենտրոններ: