«Ռուսաստանցի մաքսավորները Հայաստանի գրանցմամբ բեռների և հայաստանցի վարորդների հանդեպ ընդգծված խտրական են». Ա. Բաբաջանյան
![]() ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախօրեին կրկին կիլոմետրերով հերթեր են գոյացել Վերին Լարսում: Բեռնափոխադրող ընկերությունների սեփականատերեր են կապվել՝ օգնություն են խնդրում։ Ըստ նախնական դիտարկման, խնդիրը բացառապես ռուսական կողմում է։ Վրացական սահմանակետում խնդիր կարծես թե չունենք։ Ռուսաստանցի սահմանապահները, մաքսավորները կամայականորեն միայն Հայաստանի գրանցում ունեցող բեռների և հայաստանցի վարորդների դեմ ընդգծված խտրական վերաբերմունք են հանդես բերում։ Ստեղծված իրավիճակն իհարկե սովորականներից չէ։ Լարսում ստեղծված իրադրությունը կարող է ազդել մեր երկրի ազգային անվտանգության մի քանի բաղադրիչների վրա, ուստի Հայաստանի կառավարության համապատասխան պատասխանատուները հերթապահ հայտարարություններից պետք է այս պահին հրաժարվեն և կենտրոնանան արագ, թեկուզև կարճաժամկետ լուծումներ գտնելու հնարավորությունների վրա։ Համոզված եմ, որ հիմնարար լուծումներ իսկապես կան, բայց երեսուն տարի մենք ոչ թե այս ռազմավարական կարևորության հարցը հիմնավորապես լուծելու խնդիր ենք հետապնդել, այլ ամեն անգամ խնդրի ի հայտ գալու հետ կարճաժամկետ հրդեհ շիջելով ենք զբաղված եղել։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի տնտեսության կազմակերպումը, այս ժամանակահատվածում,պետք է իրականացնել այսպես ասած Վերին Լարսի խափանման կանխավարկածով, այլ կերպ ասած պատրաստ լինել ամենավատին, իսկ եթե լավ եղավ, ապա ինչպես ասում են ավելի լավ: Սա գուցե հնչի տարօրինակ, սակայն պետք է ի վերջո հաշվի առնել և արձանագրել՝ իրավիճակը շտկելու անդադար ջանքերով հանդերձ իհարկե, որ այստեղ Հայաստանից պահանջվելու են ոչ ստանդարտ լուծումներ, որովհետև ստանդարտ լուծումների արդյունավետության հեռանկարը մեծ չէ, խնդրի այսպես ասած երրորդ կողմերի միջև լինելու պատճառով: Դա չի նշանակում չաշխատել այդ կողմերի հետ ստանդարտ լուծումների մասով: Բայց Հայաստանից առնվազն միջնաժամկետ հեռանկարում պահանջվում են թերևս ոչ ստանդարտ մոտեցումներ և լուծումներ, որոնք թույլ կտան նվազեցնել Հայաստանի տնտեսության համար Վերին Լարսի պարբերական խափանումների ազդեցությունը: Հաջորդ շաբաթ Վերին Լարսի շուրջ այլընտրանքային հիմնարար լուծումների առաջարկով հանդես կգամ Ազգային ժողովում։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
