Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրում է Հոնկոնգում բողոքի ցույցերը կազմակերպելու մեջ

2673
Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ., 16:15
Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրում է Հոնկոնգում բողոքի ցույցերը կազմակերպելու մեջ

Չինաստանի իշխանություններն ապացույցներ ունեն այն մասին, որ Հոնկոնգում զանգվածային ցույցերը հրահրել են արևմտյան երկրները, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները: Այս մասին Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել է ՉԺՀ-ի բարձրագույն օրենսդիր մարմինի նախագահ Լի Ժանշուն, հայտնում է РИА Новости գործակալությունը:

«Մենք ունենք ապացույցներ, որ այն, ինչ տեղի է ունենում Հոնկոնգում, մանրակրկիտ պլանավորված է, այն նախաձեռնել են ԱՄՆ-ն և Արևմուտքը»,- մեջբերում է գործակալությունը:
Սեպտեմբերի 8-ին Հոնկոնգում բողոքի ցույցի մասնակիցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ արեցին փրկել քաղաքը: Բողոքի ցույցի ընթացքում ցուցարարները հանդես էին գալիս ամերիկյան դրոշներով ու պաստառներով։