Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնն ստանձնել է լրագրողի սպանության պատասխանատվությունը
![]() Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության համար, քանի որ սպանությունը տեղի է ունեցել իր կառավարման օրոք, հաղորդում է PBS գործակալությունը: «Դա տեղի է ունեցել իմ կառավարման օրոք: Դրա համար ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է ընկնում»,- ասել է արքայազնը: Այն հարցին, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ առանց նրա իմացության, արքայազնը հայտարարել է, որ իր թագավորությունում կա երեք միլիոն ծառայող և քսան միլիոն հպատակ, այդ թվում նաև՝ պաշտոնյաներ, ովքեր ունեն կառավարական օդանավերի հասանելիություն: Ավելի վաղ ՄԱԿ-ի քննիչների ապացույցները թույլ են տվել ենթադրելու, որ Սաուդյան Արաբիայի արքայազնը ներգրավված է եղել լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
