«Քարե դար է, դաշտերս չորացել են. ո՞վ է հաշվարկելու վնասները». բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց
![]() Կառավարության դիմաց բողոքի ակցիա է իրականացնում Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի տնտեսվարող Սամվել Մուրադյանն իր աշխատակիցների հետ, ով ունի 70 հա հողատարածք: Վերջինը բողոքում է, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով բերքը չորանում է: «10 տարի շարունակ մենք ներդրումներ ենք արել և բանջարային տնտեսություն ենք ստեղծել: Ամեն տարի մշակում ենք արժեքավոր բանջարաբոստանային կուլտուրաներ և վաճառում գործարաններին: «Արարատ ֆուդ» գործարանի հետ մոտ 300 միլիոն դրամի պայմանագիր ունենք, ստացել ենք նաև կանխավճար՝ 58 միլիոն դրամ և 72 հեկտարի վրա աճեցրել այդ կուլտուրաները: Վերջին մեկ ամսվա ընթացքում ջրի գրաֆիկը խախտվում էր, մենք էլ կարծում էինք՝ ջրի խնայողության և ջրի պակասի հետևանքով է տեղի ունենում: Ամսի 15-ին փակեցին գյուղի ջրանցքը, և 9 օր շարունակ ջուր չունեինք: Հետո պարզեցինք, որ ջուրը, խոսքը Արաքսի ջրի մասին է, գնում է ՀԷԿ, ամբողջ ընթացքում աշխատում ՀԷԿ-ի հետ, այնուհետև հոսում է դեպի Թուրքիա և Իրան»,- պատմում էր տնտեսվարողը՝ նշելով, որ դրա հետևանքով չորացել է իր բերքը և այսօր փոխհատուցում է պահանջում: «Ստիպված եղանք դիմել մարզպետարան, իրենք չունեին իրավասություն՝ ճշտելու վնասի չափը»,-դժգոհեց Ս. Մուրադյանը, ում խոսքով՝ ջրային ռեսուրսներն ընդհանարպես չեն աշխատում գյուղում. «Քարե դար է, ցեխոտ 4 մետրանոց առուներ են, որտեղ ինչ տեսակի կեղտ ասես կա... Բոլոր կառույցները հրաժարվում են մեր վնասները հաշվարկել: Եթե այս հարցին լուծում չտրվի, մենք պատրաստ ենք նույնիսկ ճանապարհ փակել»,- ասաց տնտեսվարողը՝ նշելով, որ միակ լուծում տվողն, այս պարագայում, կառավարության հանձնաժողովն է: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
