Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին
![]() «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող՝ Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվին Վիքսոմին սեպտեմբերի 20-ին այցելել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալաքյանի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը տեսակցել է փոքրիկին, հանձնել նրան նվերներ, զրուցել ծնողների հետ։ «Ես շատ երջանիկ եմ, որ երեխան արդեն այսքան լավ է: Ես չէի կարող չգալ այստեղ՝ երեխային տեսնելու, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու բժիշկներին՝ երեխային այդ ծանր վիճակից դուրս բերելու համար»,- այցից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ երբ մտել է սենյակ՝ փոքրիկը լայն ժպտացել է, երբ տեսել է իր ձեռքի «Սարդ մարդուն»: «Ես էլ շատ ուրախացա, երբ տեսա փոքրիկի լայն ժպիտը: Հաճելի է, երբ երեխան հիվանդանոցում է, բուժում է ստանում, բայց ժպտում է քեզ: Մնացած նվերներից նույնպես ուրախացավ»,- ասաց Աննա Հակոբյանը՝ անկեղծանալով, որ նախապես տեղեկացել էր, որ փոքրիկ Արվինի ամենասիրելի հերոսը «Սարդ մարդն» է և հատուկ է այդ նվերը բերել։ Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա է եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նրան միացված է եղել արհեստական շնչառության սարք և անգիտակից էր: Բժիշկները վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության էր եկել և ճանաչել ծնողներին»: |

«Թող ոչ մի երեխա այլևս ստիպված չլինի անցնել նման արհավիրքների միջով». Արցախի Հանրային խորհուրդ
26401.06.2026, 20:48
«Ուզում ես՝ մաման քշի՞, շատ լավ»․ Նիկոլ Փաշինյանը Մեղրիում է (տեսանյութ)
25109.05.2026, 13:30
«Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են առողջության համար վտանգավոր նյութեր
23229.04.2026, 10:42
«Մանկական խաղահրապարակների ռետինածածկ հատակը վտանգավոր է դարձել»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
25827.04.2026, 12:06
Արցախցի Արմինե Մոսիյանի որդին Հայաստանը կներկայացնի աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում (լուսանկար)
25121.04.2026, 20:36
Ոչնչացվել է «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը (տեսանյութ)
21920.04.2026, 13:00



