Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում

345
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 21:25
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49.5–րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Nissan մակնիշի 18 ՍՏ 069 համարանիշի և Opel մակնիշի 34 NO 069 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: