«Քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որ «Սանիթեքի»-ին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին». Հ. Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սանիթեքի» մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝ ակնկալելով «Սանիթեքի»՝ օգոստոսի համար չվճարած աշխատավարձի վերաբերյալ պարզաբանում։ Նրանց ներկայացրի կնիքով և ստորագրությամբ հաստատված տեղեկանք այն մասին, որ քաղաքապետարանը օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել «Սանիթեքին»։ Քաղաքապետարանը, բնականաբար, չի կարող պատասխանել հարցին, թե ինչու ընկերությունը չի վճարել աշխատակիցներին հասանելիք գումարը։ Այնուհանդերձ, քանի որ խոսքը մեր համաքաղաքացիների մասին է, այժմ քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի «Սանիթեքի»-ին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին։ Միևնույն ժամանակ, կրկին հիշեցնում ենք, որ աշխատավարձերը վճարելու պարտավորությունը կրում է բացառապես «Սանիթեքի» ընկերությունը»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18