Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թրամփը թույլ է տվել օգտագործել նավթի ռազմավարական պաշարները

1109
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 23:30
Թրամփը թույլ է տվել օգտագործել նավթի ռազմավարական պաշարները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան շուկայում նավթամթերքի հնարավոր պակասորդից խուսափելու համար թույլատրել է նավթի ռազմավարական պաշարների օգտագործումը: Այս մասին Թրամփը գրել է Twitter միկրոբլոգի իր էջում: Այս քայլին ԱՄՆ-ը գնում է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո՝ նավթի շուկայում ստեղծված իրավիճակը կայունացնելու համար:

«Սաուդյան Արաբիայի վրա հարձակման հետևանքով, որը կարող է ազդել նավթի գների վրա, ես լիազորել եմ նավթի ռազմավարական պահուստից բաց թողնել, անհրաժեշտության դեպքում, այն չափաքանակով, որը թույլ կտա շուկան պահել մատակարարված»,- գրել է Թրամփը։