«Սասնա Ծռեր»-ը հաղորդագրություն է տարածել
«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. ««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությունը. համախմբել ուժերը հանուն Ամուլսարի և մասնակցել սեպտեմբերի 20-ի երթին. Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված կողմ և դեմ գործընթացները ցույց տվեցին, որ՝ 1) հանքի շահագործման լիցենզիան տրվել է միջազգային չափանիշների և օրենքի պահանջների խախտմամբ և հակասում է դրանց, հանքի շահագործումը Հայաստանի և հայության համար առաջացնելու է գոյութենական մասշտաբի աղետալի հետևանքներ, ինչի գիտակցությամբ ոչ միայն օրենքով ազդակիր համարվող համայնքների բնակիչների, այլև ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը դեմ է դրան, 1) բացահայտի Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիայի տրամադրման կոռուպցիոն շղթան ու շահագործող ընկերության կատարած խախտումները, պատասխանատվության կանչի մեղավորներին և արգելի հանքի շահագործումը, 2) վերջապես նկատի ունենա, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը վաղուց հատել է գոյութենական սպառնալիքի կարմիր գիծը և, երկիրը թունավոր անապատի վերածելու միջոցով հեշտ շահույթ ստանալուն և կոռուպցիոն շահերը բավարարելուն միտված նախկին հանցավոր ռեժիմի արատավոր և ապազգային քաղաքականությունը շարունակելու փոխարեն անհապաղ ձեռնամուխ լինի տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխությանը՝ հանքարդյունաբերության ասպարեզում առնվազն սահմանելով հետևյալ գերակայությունները. - բացառել նոր մետաղական հանքերի, այդ թվում՝ Ամուլսարի, շահագործումը, - սահմանել բնապահպանական միջազգային բարձր նորմեր ու չափանիշներ և դրանց համապատասխան գույքագրել առկա հանքարդյունաբերությունը, - դադարեցնել օրենսդրական և բնապահպանական նորմերն ու չափանիշները խախտող և անվերականգնելի վնասներ հասցնող հանքարդյունաբերությունը, - աստիճանաբար սահմանափակել տնտեսության մեջ մնացյալ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը և դրա տնտեսական արդյունքն էապես մեծացնել ի հաշիվ տեխնոլոգիական հագեցմամբ արժեքային շղթաների աստիճանական ամբողջացման, որպեսզի հումքի պարզունակ արտահանման փոխարեն Հայաստանն ունենա վերջնական արդյունքի վրա հիմնված արդյունաբերություն: Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համազգային համախմբում: Բոլոր մտահոգ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, հայտնի գործիչներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին ու արտերկրի հայությանը կոչ ենք անում միանալ և աջակցել Ամուլսարի պայքարին: Հանուն Ամուլսարի և Հայաստանի ապագայի մղվող պայքարի հաղթանակի համար կարևոր նշանակություն ունի ս.թ. սեպտեմբերի 20-ի երթը: Մենք ենք տերը մեր երկրի»: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48