ՌԴ-ն ավարտել է Թուրքիային С-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլը
![]() Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավարտվել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների երկրորդ փուլը, գրում է Reuters գործակալությունը։ Նախարարությունը նաև հավելել է, որ համակարգերը կգործարկվեն 2020 թվականի ապրիլից: Ըստ նախնական տեղեկությունների՝ շարունակվում են համակարգերի տեղադրման և անձնակազմը վերապատրաստելու աշխատանքները: Շաբաթ օրը CNN Turk-ին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ С-400-ները կակտիվացվեն, չնայած ԱՄՆ-ի կողմից կրկնվող նախազգուշացումների: Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները լարվել են՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պատճառով: Միացյալ Նահանգները պնդում են, որ համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգերի հետ և սպառնալիք են ներկայացնում Lockheed Martin F-35 կործանիչի համար: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
