ԱՄՆ-ում մահացած բժշկի տանը հայտնաբերել են 2000-ից ավելի չծնված պտղի մնացորդներ
![]() ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուիլ շրջանում մահացած ընտանեկան բժիշկ Ուլրիխ Քլոփֆերի տանը ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 2000 չծնված պտուղների մնացորդներ: Այս մասին հայտնում է NBC-ը: Ըստ աղբյուրի՝ բժիշկը մահացել է բնական մահով՝ սեպտեմբերի 3-ին: Մի քանի օր անց հարազատները որոշել են հավաքել նրա իրերը և հայտնաբերել են սարսափելի գտածոները: Նրանք ահազանգել են ոստիկանություն: Խուզարկման արդյունքում գտնվել են պտուղների 2246 մնացորդներ, որոնք պատկանել են տարբեր մարդկանց: Հայտնի է, որ նախկինում Քլոփֆերը 3 բժշկական կաբինետի սեփականատեր է եղել, որոնցում հիմնականում աբորտներ են արվել: Սակայն 2015-ին նրա լիցենզիան ետ են վերցրել 13-ամյա աղջիկների վիրահատություններում փաստաթղթային սխալ ձևակերպումներ անելու պատճառով: Ոստիկանությունը դեռևս չունի հավաստի ապացույցներ, որ մահացած բժիշը գաղտնի աբորտներ է արել իր տանը: Գտված նմուշները առգրավվել են, կատարվում է հետաքննություն: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
