Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Այ սա է սաբոտաժը, մի օր պիտի բռնվեին». խոշոր բեռնատարով աղբը միտումնավոր թափել են Կենտրոնում

1387
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 00:45
«Այ սա է սաբոտաժը, մի օր պիտի բռնվեին». խոշոր բեռնատարով աղբը միտումնավոր թափել են Կենտրոնում

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության բաժնի պետ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով. «Արշակունյաց պողոտայում՝ դեպի «Ձյունիկ» սառնարան տանող ճանապարհին, խոշոր բեռնատարով աղբեն բերել ու միտումնավոր կերպով նետել փողոց: Առավոտ պիտի նկարները տարածեին, ու ասեին՝ աղբը, աղբը: Այ սա է սաբոտաժը, մի օր պիտի բռնվեին»: