Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ն ընդլայնել է հակաահաբեկչական պատժամիջոցները

950
Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ., 12:35
ԱՄՆ-ն ընդլայնել է հակաահաբեկչական պատժամիջոցները

ԱՄՆ-ն ընդլայնել է ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը:

«Կիրառելով նախագահի հրամանագրով նախատեսված լծակները, ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում ահաբեկչական խմբավորումների հետ կապված 15 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ»,-հայտնել է Մնուչինը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքով՝ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիրը՝ փոփոխելով պատժամիջոցների ռեժիմը՝ առավելագույնի հասցնելով ահաբեկիչների դեմ դրանց օգտագործման հնարավորությունը:
ԱՄՆ-ը և Իրանը միմյանց բանակները ճանաչում են որպես ահաբեկչական կառույցներ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ կիրառեցին լիբանանյան «Հեզբոլահ» շարժման առաջնորդների դեմ: