«Կա՞ մեկը, որ կարծում է` «Լիդիանը» չի խախտել պայմանագրի դրույթները». Արա Պապյան
![]() Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյոք կան հիմքեր «Լիդիան Արմենիա»-ի հետ պայմանագիրը չեղարկելու համար: Իհարկե, կան և դրանք ամրագրված են պայմանագրի 6.3.1 կետում: Այն է՝ «Լիազոր մարմնի նախաձեռնությամբ՝ ընդերքօգտագործողի կողմից պայմանագրի դրույթների խախտման դեպքում»: Կա՞ մեկը, որ կարծում է՝ ընդերքօգտագործողը՝ տվյալ դպքում «Լիդիանը», չի խախտել պայմանագրի դրույթները: Հպանցիկ զննումն անգամ ցույց է տալիս, որ խախտել է: Ասեմ, որ պայմանագրի հիմք է հանդիսացել «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, ՀՀ օրենքի մասին օրեսգիրքը և այլ իրավական ակտեր»: Պայմանագրում ոչ մի հղում միջազգային օրենսդրության կամ միջազգային արբիտրաժին չկա: Ասեմ նաև, որ պայմանագիրն ստորագրվել է 2012թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի (լիազոր մարմին) և ընդերքօգտագործող «Գեոթիմ» ՓԲԸ ներկայացուցիչ Հայկ Ալոյանի միջև: «Լիդիան Արմենիան» դեռ չկար: Միայն 2016թ. օգոստոսի 18-ի փաստաթղթով նշյալ պայմանագրի մեջ «Գեոթիմ» ՓԲԸ բառերը փոխարինվել են «Լիդիան Արմենիա» ՓԲԸ բառերով: Այս փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը և «Գեոթիմ» ՓԲԸ-ն՝ հանձին Հայկ Ալոյանի»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
