Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն
![]() Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 4։2 հաշվով հաղթեց մրցակցին։ Հանդիպման 3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին՝ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։ Հանդիպման 13-րդ րոպեին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։ Հանդիպման 66-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո, երկրորդ գոլը խփեց՝ առաջ մղելով մեր ընտրանուն։ 70-րդ րոպեին մրցակցի կազմում գոլի հեղինակ դարձավ Ամեր Գոյակը։ 7 րոպե անց՝ հանդիպման 77-րդ րոպեին, Հովհաննես Համբարձումյանը, Մխիթարյանի փոխանցումից հետո, առաջ մղեց Հայաստանի հավաքականին։ Հանդիպմանն ավելացրած 5-րդ րոպեին, Մխիթարյանի փոխանցումից հետո, ինքնագոլի հեղինակ դարձավ Ստեփան Լոնչարը։ |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
