Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

ԱՄՆ-ը հրաժարվում է մեղմել հակաիրանական պատժամիջոցները

2812
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 16:15
ԱՄՆ-ը հրաժարվում է մեղմել հակաիրանական պատժամիջոցները

ԱՄՆ-ը չի մեղմելու պատժամիջոցներն Իրանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը «չի դադարել ստել և ահաբեկչություն սփռել»,- Twitter միկրոբլոգում գրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:
«Թեհրանը կարծում է, որ ավելի կարևոր է ֆինանսավորել Ասադի արյունահեղ ռեժիմը (Սիրիայի նախագահ Բաշար-խմբ.), քան հոգ տանել սեփական ժողովրդի մասին: Մենք կարող ենք բանախոսել, սակայն Իրանը չի ստանա պատժամիջոցների մեղմացումը, քանի դեռ չի դադարել ստել և ահաբեկչություն սփռել»,- գրել է Բոլթոնը:
Բոլթոնը հաղորդագրությանը կցել է իրանական Adrian Darya նավթակիրի լուսանկարը, որը շրջել է Պանամայի դրոշի տակ և ձերբակալվել է իրանական նավթը Սիրիա տեղափոխելու կասկածանքով՝ շրջանցելով պատժամիջոցները: