Սահմանադրական դատարանի վճիռը՝ սեպտեմբերի 4-ին
![]() Սահմանադրական դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով վճիռը կհրապարակի սեպտեմբերի 4-ին, օրվա երկրորդ կեսին: Դռնփակ նիստը դեռ շարունակվում է: Այդ մասին հայտարարեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էգդար Ղազարյանը: Հիշեցենենք, որ գործը քննվում է գրավոր ընթացակարգով: ՍԴ-ն պետք է վճիռ կայացնի քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի ու 135-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրականության վերաբերյալ: Օրենսգրքի վերոնշյալ հոդվածները վերաբերում են խափանման միջոց կիրառելու հիմքերին և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին: Նշենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ գործի քննության մասնակից չէ, որովհետև ավելի վաղ նա եղել է Մարտի 1-ի տուժողներից մեկի շահերի պաշտպանը: Հիշեցնենք, նաև, որ ավելի վաղ Վահե Գրիգորյանը դիմում էր ներկայացրել ՍԴ, որով պնդում էր, որ ՍԴ երեք անդամ՝ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Հրանտ Նազարյանը չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննությանը: Ըստ այդմ՝ նա միջնորդություն էր ներկայացրել վերոնշյալ անձանց մասնակցության անհնարինության վերաբերյալ: ՍԴ-ն էլ աշխատակարգային նիստում որոշել էր քննության չառնել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
