Առաջարկվում է պետական տուրքից ազատել փոքր ուղևորահոսք ունեցող երթուղիները սպասարկողներին
![]() Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոքր ուղևորահոսք ունեցող երթուղիները սպասարկողներին ազատել պետական տուրքից: Ըստ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի՝ ներկայումս ՀՀ-ում շուրջ 200 համայնքներ չունեն տրանսպորտային սպասարկում, որը, մեծ մասամբ, պայմանավորված է երթուղիների ոչ շահութաբերությամբ: Երթուղիների համար հայտարաված մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով: Կանոնավոր ուղևորափոխադրումները խթանելու, հանրապետության բոլոր բնակավայրերը տրանսպորտային սպասարկմամբ ապահովելու նպատակով նախարարությունն առաջարկում է թեթևացնել ոլորտում գործունեություն իրականացնողների հարկային բեռը: Ըստ նախագծի՝ ՀՀ բոլոր համայնքները տրանսպորտով ապահովելու համար անհրաժեշտ է խրախուսել այն փոխադրողներին, որոնք կցանկանան սպասարկել փոքր ուղևորահոսք ունեցող ոչ շահավետ ներմարզային երթուղիները: Այդ նպատակով նախատեսվում է թեթևացնել նրանց հարկային բեռը՝ հանելով երթուղու սպասարկման համար նախատեսված տարեկան պետական տուրքը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
