Թրամփը կոչ է արել ամերիկյան ընկերություններին հեռանալ Չինաստանից
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորում է ամերիկյան ընկերություններին անհապաղ Չինաստանի հետ համագործակցության այլընտրանք փնտրել, բիզնեսը և արտադրությունը վերադարձնել Միացյալ Նահանգներ: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում: ԱՄՆ առաջնորդը մտադիր է պատասխանել Չինաստանի իշխանությունների գործողություններին, որոնք հայտարարել են Չինաստան առաքվող ամերիկյան ապրանքների վերաբերյալ լրացուցիչ տուրքերի մասին: «Մեր երկիրը տարիների ընթացքում հիմարաբար կորցրել է տրիլիոնավոր դոլարներ: Նրանք գողանում էին մեր մտավոր սեփականությունը, որն ամեն տարի արժե միլիարդավոր դոլարներ, և նրանք ուզում են այսպես շարունակել: Ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա»,- գրել է Թրամփը: Ըստ նրա, Միացյալ Նահանգները «Չինաստանի կարիքը չունեն», քանի որ ԱՄՆ-ը «առանց նրանց շատ ավելի լավն է»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ից Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի համար՝ 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների 10%-ի չափով: Սակայն որոշում կայացվեց նոր մաքսատուրքերի սահմանման հետաձգման մասին մինչև դեկտեմբերի կեսը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
