Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ո՞ր օրենքի մասին է խոսքը, այն, որ շմայսի, սեյրանի, լֆիկի, թոխմախի, քեթրինի, դոդի, նեմեցի ու մյուսների քվեարկությամբ է ընդունվե՞լ». Արայիկ Պապիկյան

451
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 09:25
«Ո՞ր օրենքի մասին է խոսքը, այն, որ շմայսի, սեյրանի, լֆիկի, թոխմախի, քեթրինի, դոդի, նեմեցի ու մյուսների քվեարկությամբ է ընդունվե՞լ». Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուվերենի կամքն է միակ լեգիտիմ օրենքը և իրավունքը, ականջալուր եղե՛ք։
Հայտարարվեց, որ «Հայաստանի օրենսդրությամբ» պարզվելու է Ամուլսարի հետագա ճակատագիրը։
Այդ ո՞ր օրենքի մասին է խոսքը։ Այն որ շմայսի, սեյրանի, լֆիկի, թոխմախի, քեթրինի, դոդի, նեմեցի ու մյուսների քվեարկությամբ է ընդունվել։ Թե՞ այն, որ գրվել է երկիրը զավթած հանցավոր ռեժիմի շահերը սպասարկելու համար։
(Ընդերքի մասին օրենսգիրք, ընդունվել է 2011 թ. նոյեմբերի 28-ին (Լիդիանի բոլոր թղթերն էլ ժամանակին «ճշտով ու մաքուրով» են տրվել)):

Լիդիանի պատվերով քննչական կոմիտեի հրապարակած 3D հոլովակը շատ նման է բարի ցանկությունների մասին կենացի/բաժակաճառի։
Պահանջ ՔԿ-ին՝ Լիդիանի հոլովակը տարածելուն զուգահեռ, ձեր ճաշակով տարածեք նաև բնապահպանների հոլովակներից առնվազն մեկը։

Ամուլսարը սար է մնալու»: